Ավագ դպրոցներից մեկում եղել է ապօրինի քարոզչություն, տնօրենը կազատվի աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` տարեվերջյան ասուլիսի ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ կրթական ոլորտի քաղաքականացված լինելուն և նշեց, որ հնարավոր չէ արգելել ուսուցիչներին կամ դասախոսներին լինել որևէ կուսակցության անդամ:

«Ուսուցիչներն ու դասախոսները նույնպես ունեն քաղաքացիական ազատություններ`մասնակցելու հանրահավաքների, հարելու այս կամ այն կուսակցությանը, բայց այդ ամենը պետք է լինի ուսումնական հաստատությունների պատերից դուրս: Ավագ դպրոցներից մեկում եղել է ապօրինի քարոզչություն, և տնօրենը խիստ նկատողություն է ստացել, նա շուտով աշխատանքից կազատվի»,- ընդգծեց  Աշոտյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցչի հեռացմանը 145 դպրոցից,  նախարարը նշեց, որ ողջունում է երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը: Ըստ նրա` ուսուցիչը մինչև դպրոց ընդունվելն էլ արդեն ակտիվիստ էր: «Ուսուցիչն ինքն է դիմում գրել և դուրս եկել, ինչը զարմանալի է պայքարող մարդու համար: Ավելին ասել չեմ կարող, քանի որ դպրոցը ԿԳՆ ենթակայության տակ չի գործում»,- ասաց Աշոտյանը:




Լրահոս