Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և գլորվել ձորակը. վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.12-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` Շաքի գյուղի մոտակայքում, «Օպել Աստրա ջի» մակնիշի 72 AA 772 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 70 մ.), ինչի հետևանքով վարորդը տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




Լրահոս