ԵՎՍ ՄԵԿ ԿԱՍԿԱԾՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզյան հարձակումների հետաքննության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկ կասկածյալի՝ 29-ամյա մի տղամարդու: Վերջինիս անունը դեռ չի հրապարակվում: Հարձակումն սկսելու պահից անցկացվել է մոտ 2700 ոստիկանական ստուգայց, 360 մարդու նկատմամբ սահմանվել է տնային կալանք: Եվս 2 մարդ կալանավորվել է Ֆրանսիայի հյուսիսում: Վերջիններս կասկածվում են զենքի մատակարարումների մեջ: Երեքշաբթի ձերբակալված տղամարդը պատրաստվում էր ուղեւորվել Սիրիա: Մինչ այդ, Գերմանիայի Մենխենգլադբախ քաղաքում ձերբակալվել է մուսուլման հայտնի քարոզիչ Սվեն Լաուն, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունեցող խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու ու ԴԱԻՇ-ի համար զինյալներ հավաքագրելու մեջ:
Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքացիների վրա հարձակումներն ու պայթյուններն իրականացվել էին նոյեմբերի 13-ի երեկոյան: Սպանվել էր 130 մարդ, ավելի քան 300-ն ստացել էին վնասվածքներ: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ-ը:




Լրահոս