Իսպանական «Bernabeu Digital» պարբերականը ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու նրանց կարծիքը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի մասին:
Հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ մադրիդցիների երկրպագուների մեծ մասը չի ցանկանում նրան տեսնել թիմը ղեկավարելիս։ Իսպանացի մասնագետի հրաժարականի օգտին է քվեարկել հարցվածների 78 տոկոսը։