Իշխանական շրջանակների համար «տոներն են մոտենում» վիճակ է. ով որտեղ է «մի կտոր տոնական հաց ուտելու». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակների համար բառացիորեն «տոներն են մոտենում, տոներն են մոտենում» վիճակ է: Նախագահականը պատրաստվում է սկսել տոնական ընդունելությունները. ի դեպ, լրագրողներին կհյուրընկալեն դեկտեմբերի 25-ին: ԲՀԿ-ում այս առումով ընդհանրապես եռուզեռ է. ամեն օր հանրաքվեից եւ «այլնից» հոգնատանջ ԲՀԿ-ականներն իրենց կուսակից միլիոնատերերի հրավերով գնում են մի օբյեկտ` «մի կտոր տոնական հաց ուտելու»: ԲՀԿ-ականների մոտ ամանորյա վերջնական ռանդեվուն կլինի դեկտեմբերի 28-ին, իհարկե` ոչ «Փարավոնում». այնտեղ նրանք վերջին անգամ եղել են տիկին Ռոզայի` Գագիկ Ծառուկյանի մոր ծննդյան տարեդարձի օրը: Ի դեպ, դեկտեմբերի  28-ին Գագիկ Նիկոլայիչը «Փարավոնում» կհավաքի ու կպարգեւատրի Հայաստանի լավագույն 10 մարզիկներին: Հավաքն իր մասնակցությամբ «կգեղեցկացնի» Սերժ Սարգսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս