Պատահար Սևան-Երևան ճանապարհին. ուղևորը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.20-ի սահմաններում «Լեքսուս-400» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է համընթաց շարժվող «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի եթևեկելի հատվածից և բախվել աջակողմյան հատվածում գտնվող ծառերին:

Պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի ուղևորը՝ 1967 թ. ծնված Գևորգ Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդներն ու առաջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:




Լրահոս