«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հրաժարվի ներկայիս ստատուս քվոյից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակության ղեկավարներ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերահաստատելով իրենց համաձայնությունը՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միջնորդելու հարցում, այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է իր հարձակվողական քաղաքականությունը՝ տարբեր գործիքներ օգտագործելով, ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի ոչ միայն զինծառայողների, այլև խաղաղ բնակչության շրջանում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս կոչ են արել կողմերին ետ քաշել դիպուկահարներին և համաձայնության գալ մեխանիզմի հարցով՝ ռազմական միջադեպերի միջազգային հետազոտությունների համար: Այդ միջոցներն աջակցում են Հայաստանի և Արցախի կառավարությունները, սակայն մշտապես մերժվում է Ադրբեջանի կողմից:

Ամերիկայի հայկական խորհուրդն աջակցում է ԱՄՆ ներկայացուցիչների Պալատի՝ միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսի կոչը՝ ուղղված Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդներին, որն է՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեմ երաշխիքի հիմքերը:

Ինչպես ցույց տվեց 2015թ.՝ Ադրբեջանի դիկտատուրան չի կիսում միջազգային հանրության՝ խաղաղ գործընթացի անցկացումը, այլ շարունակում է գնահատել ռազմական տարբերակները:

Կոնֆլիկտի հետագա սրացումից խոսափելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հրաժարվի ներկայիս ստատուս քվոյից և ուժով դատապարտի Ադրբեջանի ագրեսիան: Եվ երբ դադարի ադրբեջանական ագրեսիան, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է խթանի վստահության միջոցները, որի առանցքային բաղադրիչը խաղաղ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների ներառումն է:

Ամերիկայի հայկական խորհուրդ 




Լրահոս