ԱՄՆ-ում սխալմամբ ազատ են արձակել 3 հազար բանտարկյալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում սխալմամբ ազատ են արձակել մոտ 3200 բանտարկյալի, փոխանցում է CNN-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ սխալը տեղի է ունեցել ժամկետների սխալ հաշվարկման պատճառով, որը թույլ է տալիս բանտարկյալներին վաղաժամկետ ազատվել: Որպես կանոն՝ բանտարկյալները ազատ են արձակվում ժամկետից շուտ՝ 49 օր առաջ, լավ պահվածքի դեպքում:

Դեպքի հետ կապված՝ տեղի իշխանությունները հրաման են արձակել՝ անհապաղ գտնել նախկին բանտարկյալներին և վերադարձնել նրանց կալանքի տակ:

Նշվում է, որ սխալմամբ ազատ արձակված բանտարկյալները կամ պետք է վերադառնան բանտ կամ ուղղիչ աշխատանքներ անցնեն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս