«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համայնքային միջոցները մսխելու հարցում Երեւանի քաղաքապետարանը նորանոր ռեկորդներ է սահմանում: Վարչական շրջանների աշխատակիցների համար տարատեսակ «քեֆեր» կազմակերպելու վրա գումարներ ծախսելուց հետո այժմ էլ քաղաքապետարանը տասնյակ միլիոնավոր դրամներ է վատնում հնամաշ ինչ-որ ավտոմեքենաների վարձակալության վրա:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձած նման մի գործարքի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը շուրջ 28 միլիոն 500 դրամ գումար է ծախսել թվով 54 ավտոմեքենաների վարձակալության վրա: Վարձակալված ավտոմեքենաների մեջ կան նաեւ ավելի քան 30 տարվա հնության մակնիշի ավտոմեքենաներ` մասնավորապես «Վազ 2106» մակնիշի, որի համար քաղաքապետարանը վճարել է ավելի քան 800 հազար դրամ: Կան նաեւ 20 տարեկան «Գազ 31»-եր եւ այսպես շարունակ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ավտոմեքենաների վարձակալության միջոցով բյուջետային գումարները վատնելու գործելաոճը Հայաստանում գնալով ավելի տարածում է ստանում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: