ՃՈ տեսուչները կե՞ղծ ակտեր են ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարորդների շրջանում մտավախություններ են առաջացել, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչների ներկայացրած ակտերը կարող են նաեւ կեղծ լինել: Նման խնդրով  «Ժողովուրդ»-ին դիմել է Երևանի բնակիչ, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում: Նրա պատմելով օրերս ՃՈ տեսուչն իրեն տուգանելիս բանավոր ասել է, որ արագությունը գերազանցելու համար է տուգանում, սակայն իրեն տրված ակտի վրա գրված չէ տուգանքի պատճառը:

Երեւանի ՃՈ պետ Արման Հակոբյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չի կարող նշված լինել: Ակտի վրա համապատասխան հոդվածի վրա պետք է հղում լինի: Այնուամենայնիվ, վարորդը կարող է ակտով մոտենալ ՃՈ: Իսկ կեղծ ակտերի մասով գանգատների մասին առաջին անգամ եմ լսում»:




Լրահոս