Դատապարտյալներն ինչ ուզում անո՞ւմ են. նոր բիզնես՝ Ֆրանսիայից Հայաստան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ օրերս մի դեպք է բացահայտվել, ըստ որի՝ «Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ հաջողացրել են Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պատվիրել եւ տեղափոխել Հայաստան:

Ինչպես հայտնի է՝ երկու ամիս առաջ էլ իրավապահները դատապարտյալների կողմի կազմակերպված հանցագործությունների մի ամբողջ շղթա էին բացահայտել: Մասնավորապես, բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալներից մի քանիսը հաջողացրել էին շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով գումար հափշտակել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներից ոմանք ինչ ցանկանում, անում են, իսկ իրավապահներն ընդամենը հերթական հանցագործության դեպքն են արձանագրում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս