«Նե վեզյոտ մնե վ սմերտի, պովեզյոտ վ լյուբվի». ինչ է սպասվում Հովիկ Աբրահամյանին փետրվարին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում պասիվացած Հովիկ Աբրահամյանի մոտ փետրվար ամսին կլինի «նե վեզյոտ մնե վ սմերտի, պովեզյոտ վ լյուբվի» վիճակ: Դմիտրի Մեդվեդեւի չկայացած այցի, Տիգրան Սարգսյանի ԵՏՄ «վարչապետացման» ֆոնին Հովիկ Արգամիչը կմտնի եվրոպական «սովնարկոմ»: Փետրվարի 7-8-ին Երեւանում, ԲՀԿ-ի «ձեռամբ» կանցկացվի Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների կուսակցության համաժողովը. հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւս այդ կառույցի անդամ է, չմոռանանք նաեւ, որ կառույցի անդամներ են Քեմերունի պահպանողական կուսակցությունը, Մերկելի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը եւ, իհարկե, Էրդողանի «Ազատություն եւ զարգացումը»: Հայաստան կժամանի անձամբ Յան Զահրադիլը` ՊՀԴ-ի ղեկավարը, որը կհանդիպի Հովիկ Աբրահամյանի, նաեւ` Սերժ Սարգսյանի հետ: Այս օրերին ԲՀԿ-ն քրտնմխած պատրաստվում է այդ համաժողովին, վարձակալում ամենաթանկ հյուրանոցներն ու ռեստորանները, իսկ թե ով  է վճարում այդ ամենի դիմաց, ասացին` «բացառապես մեր կուսակցությունը»: Ո՞չ Հովիկ Արգամիչը: «Ի՞նչ կապ ունի Հովիկ Արգամիչը մեզ հետ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս