WomanHit-ը ներկայացրել է, թե արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ինչպես են պատրաստվում Ամանորին, և ինչ տեսք ունեն նրանց տոնածառերը:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 25-ին կաթոլիկները նշում էին Սուրբ ծնունդը և այս օրվան աստղերը պատրաստվել էին նախօրոք:
Մրայա Քերիի տոնածառն առանձնանում է նոտաներով, որը համապատասխանում է երգչուհու ոճին: Իսկ Ամանորը նա կդիմավորի երեխաների և նոր սիրեցյալի հետ:
Դերասան Ռիզ Ուիզերսփունը սիրում է, որ ամեն ինչ իդեալական լինի: Այդ պատճառով էլ նրա տոնածառը ևս գեղեցիկ և անթերի տեսք ունի: Նա չի մոռացել նաև ամանորյա նվեր գնել իր շան համար:
Ժիզել Բուդխենը բավարարվել է լուսանկարում ցույց տալով տոնածառի միայն մի փոքր հատվածը:
Սակայն նրա ամուսինը որոշել է հարթել թյուրիմացությունը և հրապարակել ամբողջական լուսանկար:
Քիմ Քարդաշյանը, ով այս տարի երկրորդ անգամ է մայրացել, իր տոնածառի զարդարանք վստահել է իր մայրիկին, ապա սոցցանցի իր էջում հավանել զարդարանքը և գրել, որ չի սխալվել:
Դերասանուհի Պամելա Անդերսոնը որոշել է իր այս տարվա տոնածառն ամբողջովին սպիտակ գույների մեջ զարդարել:
Չնայած Ջենիֆեր Լոպեսի տոնածառը յուրահատուկ չէ, սակայն նրա երկվորյակ երեխաներն ամբողջացնում են այն:
Քրիստինա Ագիլերայի տոնածառն ու ամանորյա լուսանկարը: