Ալաբամայում անհայտ անձը կրակ է բացել կինոթատրոնի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում անհայտ անձը կրակ է բացել Wynnsong Cinemas կինոթատրոնի ուղղությամբ. փոխանցում է FoxNews-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ 4 մարդ է վիրավորվել: Նրանցից մեկը հրազենային վնասվածք է ստացել փորին և գտնվում է ծանր վիճակում: Եվս 3-ի կյանքին վտանգ չի սպառնում:

Ներկա պահին կրակ բացած անձի ինքնությունը հաստատված չէ, հետաքննություն է ընթանում:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Հյուսիսային Կառոլինա նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել առևտրի կենտրոնում, զինված տղամարդը սպանվել է՝ ոստիկանի հետ փոխհրաձգության հետևանքով:




Լրահոս