Խոշոր ավտովթար Նուբարաշենի խճուղում. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat մակնիշի 08 ԼՏ 086 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 ՎՎ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը հրշեջ ծառայության մեքենան է եղել, ով նուբարաշենից ընթանալիս է եղել դեպի Էրեբունի վարչական շրջան, երբ բախվել է Fiat-ին, այնուհետև՝ Opel-ն էլ է բախվել Fiat-ին: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել Ազգային անվտանության ծառայության Alfa ջոկատի, վթարի վայրի հարևանությամբ գտնվող X զորամասի զինվորները և քաղաքացիներ, ովքեր կարճ ժամանակում կարողացել են վիրավորներին հասցնել հիվանդանոց: 




Լրահոս