Երկարատև ծանր հիվանդությունից հետո Ֆրանսիայում մահացել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Երևանի “Արարատի” նախկին ֆուտբոլիստ Արսեն Չիլինգարյանը, ով վերջին տարիներին ապրում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում:
Արսեն Չիլինգարյանը ,Արարատիե կազմում հանդես է եկել ԽՍՀՄ Բարձրագույն խմբում, իսկ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո անցել էր մարզչական աշխատանքի:
Արսեն Չիլինգարյանն աշխատել է նաեւ նորանկախ Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականներում, իսկ նրա վերջին ակումբը Երևանի “Ուլիսն” էր. հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: