Վթար` «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 21.54-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան. ճանապարհին առկա է մերկասառույց:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այվազովսկի փողոցի թիվ 86/2 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «OPEL ASTRA G» մակնիշի 81 RM 888 պետհամարանիշի (վարորդ ՝ Ն. Խ. 1972 թ. ծնվ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին կայանված «BMW 740» մակնիշի 34 RS 925 պետհամարանիշի և «ԳԱԶ 2110» մակնիշի 09 UO 232 պետհամարանիշի (վարորդների տվյալները բացակայում են) ավտոմեքենաներին. ճանապարհատվածին առկա է մերկասառույց (ջրի խողովակի վնասման հետևանքով):

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնները և հոսանքազրկել ավտոմեքենաները, իսկ Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները կատարել են ճանապարահատվածի մաքրման աշխատանքներ:




Լրահոս