Նրանց անվանում են «մասնավոր ԿՀՎ»: Աշխարհում քաղաքական վերլուծաբանները մոտավորապես նույն տեղն են զբաղեցնում, ինչ Apple ընկերությունը՝ բարձր տեխնոլոգիաների աշխարհում: Նրանց աշխարհաքաղաքական կանխատեսումները մեջբերումների են վերածվում համաշխարհային առաջատար լրատվամիջոցների կողմից, նրան կարծիքը հաշվի է առնվում կարևորագույն աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հարցում:
Stratfor հետախուզավերլուծական ընկերության ամենամյա զեկույցում ներկայացվում է, թե ինչպիսին կլինի աշխարհը 2016թ.-ին:
Եվրոպա
2016թ. անցումային ժամանակաշրջան կլինի Գերմանիայի և Ֆրանսիայի համար: Այս 2 երկրներում 2017թ. ընտրություններ տեղի կունենան, և քաղաքական առումով տվյալ պետությունները շարժվում են ազգայնական ուղղությամբ: Ֆրանկո-գերմանական հարաբերությունների Եվրոպական միության հիմնադրամը նշում է Փարիզի և Բեռլինի շահերի հակասությունը: Գերմանիան հանդես կգա Ֆրանսիայի առաջարկի դեմ՝ մայրցամաքում ինտեգրման խորացման հարցում: Բեռլինը և Փարիզը ընդհանուր լեզու չեն գտնի: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստիպված կլինի ճնշման տակ աշխատել: Պահպանողականների կողմից ճնշումները կապահովեն Գերմանիայի սահմանների մշտական վերահսկողությունը:
Հունաստան. խնդիրները հեռու են լուծված լինելուց
Հունաստանի վարչապետ Ցիպրասի կառավարությունը կբախվի 2 խնդրի հետ. քաղաքական կարճատևության և սոցիալական անկարգությունների հետ: Հունական տնտեսությունը ևս մեկ տարի անկում կգրանցի՝ բարձր գործազրկության մակարդակով: Սա սոցիալական անկարգությունների և կառավարությունում մշտական կոնֆլիկտների պատճառ կհանդիսանա: Բացառված չէ նաև Հունաստանի կառավարության հրաժարականը: 2016թ. Հունաստանի համար գլխավոր սպառնալիք կդառնան սոցիալական անկարգություններն ու վարկատուների հանդեպ պարտականությունները:
Իտալիա. եվրասկեպտիկների ճակատ
Իտալիայում վարչապետ Ռենցիի կառավարությունը հավասարակշռության կձգտի: Հռոմի համար ամենագլխավոր մարտահրավեր կդառնա կենսաթոշակային համակարգի ձևավորումը: Բաից այդ, Իտալիայում տարվա երկրորդ կեսին սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվե կանցկացվի: Ռենցիին կհաջողվի բարեփոխումներ իրականացնել:
Բրիտանական հարցը. կմնա՞ արդյոք ԵՄ-ի կազմում
2016թ. գլխավոր հարցերից մեկը Եվրամիությունում անդամակցության մասին բրիտանական հանրաքվեն կլինի: Քվեարկությունը տեղի կունենա 2016թ. վերջին կամ 2017թ. սկզբին: Հավանական է, որ երկրի վարչապետ Քեմերոնը կոմպրոմիսի գնա և քաղաքական հաղթանակ տանի:
Ներգաղթյալներն այլ Եվրոպա կտեսնեն
Միգրացիոն ճգնաժամն անցումային կլինի: Ցուրտը և վատ եղանակաը տարեսկզբին կկրճատի Եվրոպա ներգաղթյալների հոսքը: Գործընթացը կզարգանա ամռանը: Ներգաղթյալներն այլ Եվրոպա կտեսնեն: Սահմանային վերահսկողությունը կուժգնացվի: Նրանք դժվարությամբ կներթափանցեն Հյուսիսային Եվրոպա:
Ռուսաստան. հակամարտությունը շարունակվում է
Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունը կշարունակվի: 2016թ. իրավիճակը գրեթե չի փոխվի: Ուկրաինայի արևելքում պատերազմը, հավանաբար, երկարաժամկետ սառեցված կոնֆլիկտ կդառնա: Պարբերաբար կշարունակվեն ուկրաինական ուժերի և Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների բախումները: Բացի այդ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն կպահպանեն ՌԴ դեմ պատժամիջոցները: Միևնույն ժամանակ Ռուսաստանը և Արևմուտքը կշարունակեն զորավարժությունները և զենքի կուտակումը եվրոպական ծայրամասերում: ՆԱՏՕ-ն կշարունակի զորքեր տեղակայել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Ռուսաստանը չի դադարեցնի իր ռազմական քարոզարշավը Սիրիայում, ինչը կսրի Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները: Բացի այդ, Ռուսաստանն ու Թուրքիան կմրցակցեն Կովկասում իրենց ազդեցության համար և կփորձեն բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման հարցով:
Թուրքիա. կրկին ուշադրության կենտրոնում
Թուրքիան ազդեցիկ խաղացող կդառնա: Չնայած նրան, որ Անկարան բազմաթիվ խոչընդոտների բախվեց, Էրդողանի կառավարությունն ավելի կոշտ քաղաքականություն կվարի երկրի սահմաններից դուրս: Հյուսիսային Սիրիայում Եփրատ գետի արևմուտքից Թուրքիան պատրաստվում է «Իսլամական պետության» դեմ օպերացիայի: ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կաջակցի Թուրքիային:
«Իսլամական պետություն»
Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն»-ը զգալի կորստներ կունենա, սակայն խալիֆաթը լիովին չի փլուզվի: «Իսլամական պետության» թուլացումը մեծ մասշտաբով ահաբեկչական օպերացիաների պատճառ կհանդիսանա: Դատելով Փարիզի ահաբեկչություններից՝ ահաբեկչական բջիջները, որոնք դժվար է հայտնաբերել, կշարունակեն լուրջ վտանգ ներկայացնել: Սիրիայում Ռուսաստանի շահերը կմեծանան, ինչը կընդլայնի Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան