“Հրապարակն” այսօրվա համարում գրել է. “Պարզվում է` 2008-ից գազը Հայաստանի համար թանկացել է մի քանի անգամ, եթե դրան գումարենք 2005 թվականը, երթ Ռուսաստանին տվեցինք Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը, ապա, կարելի է ասել, թանկացել է մոտ 5 անգամ: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները` 2010-ից հետո տեղի ունեցած վերջին թանկացումները բնակիչները չեն զգացել, որովհետև, նախ, Մեդվեդևը Հայաստանին զիջել էր մեկ տարվա պարտքը, և ապա` “ՀայՌուսգազարդն” իր վրա էր վերցրել այդ բեռը: Պատճառը, անշուշտ, համապետական 3 ընտրություններն էին: Սակայն նախորդ օրը ներկայացված “ՀայՌուսգազարդի” հայտը` գազի գնի բարձրացման վերաբերյալ, դժգոհություն է առաջացրել, և, մեր տեղեկություններով, “ՀայՌուսգազարդի” դիմումից անմիջապես հետո Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին է դիմել նաև ՀՀ կառավարությունը, հայտի հիմքում ընկած գազի գինը` 270 դոլարը 30 տոկոսով իջեցնելու հայտով: Ասել է` եթե այսօր բնակիչներին մատակարարվող գազի գինը 132 դրամ է, “ՀայՌուսգազարդն” առաջարկում է դարձնել 221, ապա կառավարությունը պահանջել է 30 տոկոս իջեցնել այն և հարցը քննարկել այդ սահմաններում: Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն 90 օրում պետք է կայացնի իր որոշումը, որն էլ իր հերթին ուժի մեջ կմտնի 30 օր հետո”:
Հրապարակ. Չար Հայռուսգազարդն ու բարի կառավարությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ