Մայիսի 14-ին Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացմանը ներկա էր նաեւ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, ով մուտքի մոտ ընկել էր հրմշտոցի մեջ եւ մի կերպ ներս մտել պատարագի ժամանակ։
Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “Եկեղեցուց դուրս գալուց հետո “Ժամանակի” լրագրողը նրանից հետաքրքրվեց, թե մեղքերի թողություն խնդրե՞լ է նորակառույց եկեղեցում։ “Մեղքերի թողություն գնա դու խնդրի”,- հայտարարեց օլիգարխը։ Մեր հարցին՝ ինչի՞ համար, հո մենք չենք Փակ շուկան քանդում, Ալեքսանյանը հեռանալով պատասխանեց. “Գոնե եկեղեցում հանգիստ թողեքե”, – մեջբերում է “Ժամանակը”: