Ժողովուրդ. ՊՆ-ն 115 մլն է ծախսում մեդալների վրա, իսկ ազատամարտիկներին օգնելու փող չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարի նախատեսել է գնել գրեթե 265 հազար մեդալ: Հայոց բանակի հրամանատարական կազմը այդ մեդալների համար նախատեսում է ծախսել ավելի քան 115 մլն 594 հազար 200 դրամ:
Իհարկե, լավ է, որ հայոց բանակում կարծում են, թե խրախուսանքի արժանի կադրերը շատ են, եւ պետք է անհապաղ այս տարի պարգեւատրել նրանց: Բայց ցավալի է, որ նույն ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց անող եւ իրենց սոցիալական վիճակից դժգոհող ազատամարտիկներին օգնելու հարցում որեւէ առարկայական քայլ դեռ չի արել: Մի՞թե կարելի է մեզ ազատություն ու խաղաղություն պարգեւած տղաների հետ այդպես վարվել:
Շարունակությունը՝  ” Ժողովուրդ ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս