Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 15-ին՝ ժամը 21.40-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ՝ Ա.Սամվելյանը, ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտակայքում գտնվող ամառանոցից, դուրս է եկել մոտակա սարը և չի վերադարձել:
Որոնողափրկարարական աշխատանքների են մեկնել 21 հրշեջ-փրկարար: Դեպքի վայր են մեկնել Ագարակ քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները և Ռուսաստանի սահմանապահ զորքերի զինծառայողները:
Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում` “Ծակքար” կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1952թ.ծնված Ալբերտ Սամվելյանի դին: