Մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է ծառայակիցների վրա, որի հետևանքով պահակախմբում ընդգրկված շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Հրաչյա Սարգսյանն ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Դավիթ Խաչատրյանը ձերբակալվել է: