Կանխարգելիչ պայթեցման աշխատանքները շարունակվում են
Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ժայռաբեկորների պայթեցման աշխատանքներն իրականացվել են մասնակի, ճանապարհահատվածը փակ է:
Մինչ երթևեկության վերականգնումը՝ նշված համայնքներ երթևեկելու համար առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Հունվարի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9 – րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման նախապատրաստական աշխատանքներ. պայթեցումը կիրականացվի ժ.15:00-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով:
Նախապատրաստման, պայթեցման և հետպայթեցման աշխատանքների ժամանակահատվածում Արենի-Խաչիկ ավտոճանապարհով իրականացվող երթևեկությունը կդադարեցվի 3-4 ժամով: Մինչ երթևեկության վերականգնումը՝ նշված համայնքներ երթևեկելու համար առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):