Հրապարակ. Հայաստանում սոցիալական բունտի նախադրյալներ են հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ թեև շատ չէին կառավարության շենքի մոտ գազի գնի բարձրացման դեմ բողոքողները, սակայն ակնհայտ է, որ դժգոհության ալիք է բարձրանում: Թերևս Հայաստանում սոցիալական բունտի նախադրյալներ են հասունանում, և առաջին անգամ հայ մարդը փողոց է ելնում ոչ թե կեղծված ընտրությունների, դարաբաղյան հարցի կամ որևէ այլ անարդարության համար, այլ սոցիալական ծանր վիճակի: Նույնիսկ եթե առաջիկայում մեզ ընտրություններ չեն սպասվում, բայց այս վիճակը կարող է լուրջ մետամորֆոզներ առաջացնել մեզանում և սրբել-տանել իր ճանապարհին հայտնված ամեն ինչ, այդ թվում 4 տարվա թայմ֊աուտ վերցրած իշխանությանը”,- այսօրվա առաջնորդողում նկատել է “Հրապարակը”:




Լրահոս