ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Ֆրանսիա կատարած այցի մասին մայիսի 14-ին «Ժողովուրդ»-ի հրապարակած լուրը: Փարիզում նա հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Lորան Ֆաբիուսի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` բանակցությունների օրակարգում եղել է նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը. «Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»: «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ Նալբանդյանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ՄԽ առաջարկած 6 հիմնարար սկզբունքների տակ, եթե համանախագահները կարողանան նույնը համոզել նաեւ Ադրբեջանին: Մանավանդ որ միջազգային հանրությունը շահագրգիռ է ԼՂ խնդիրը լուծել մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները՝ հոկտեմբեր ամիսը:




Լրահոս