Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՀՀՇ վարչության նախկին նախագահներ Արարատ Զուրաբյանին, Ալեքսանդր Արզումանյանին, ինչպես նաեւ ՀՀՇ վարչության նախկին անդամներ Հովհաննես Իգիթյանին եւ Կարապետ Ռուբինյանին հարց հնչեցվեց. հնարավո՞ր է, որ ԱԴԿ նախագահ, նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանը եւս միանա իրենց նորաստեղծ կուսակցությանը: Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ, եթե կիսում է կուսակցության գաղափարախոսությունը: ԱԴԿ մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց. հնարավո՞ր է՝ Քոքոբելյանը եւս միանա նախկին ՀՀՇ-ականների ստեղծած նոր ՀՀՇ-ին: «Իհարկե ո՛չ: Խաչատուր Քոքոբելյանը ստեղծել է իր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը բարեհաջող գործում է քաղաքական դաշտում եւ արդեն իսկ իր ուրույն տեղն ունի: Այնպես որ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն անգամ չի էլ մտածել դրա մասին: Մենք քայլեր, նպատակներ ունենք եւ հետ նայելու հնարավորություն չունենք»,-պատասխանեց նա:
ՉԻ ՄԻԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ