«ՊՆ-ն պատրաստ է իր օգնությունը ցուցաբերել (ազատամարտիկներին): Մեզ դեռ կառավարությունը ոչ մի բան չի փոխանցել, եթե փոխանցի նրանց դիմումը, ապա սահմանված ժամանակում կլինի պատասխան»:
Պետք է դանակը հասնի ոսկորին, այդ մարդիկ սովի մատնվեն ու դուրս գան Ազատության հրապարակ (ինչը խայտառակություն է մեր երկրի համար), նո՞ր միայն ՊՆ-ն պատրաստ լինի օգնություն ցուցաբերել: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ ՊՆ-ն մինչ այդ չէր հետաքրքրվում այդ մարդկանց վիճակով. չէ՞ որ այդ մարդիկ արյուն են թափել այս երկրի համար, մի մասը դարձել է հաշմանդամ, եւ կարելի էր տարիների ընթացքում հետաքրքրվել նրանցով, քանի որ խիստ տրամաբանական է, որ երկրում մշտապես տեղի ունեցող գնաճի պայմաններում այդ նույն թոշակը տարիներ անց վեր է ածվել մի խղճուկ գումարի, որով նույնիսկ գոյատեւելն անհնար է: