ՊԱՐԱՊ ՉԵՆ ՄՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղթանակի օրվա առթիվ Երեւանի կրկեսի թատերական կոլեկտիվն օրեր շարունակ ելույթներ է ունեցել Լոռու եւ Տավուշի մարզերի զինծառայողների համար:
ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ կրկեսային կոլեկտիվի ելույթներ են նախատեսված երկրի այլ մարզերում տեղակայված զորամասերի զինծառայողների համար նույնպես: Մինչ Երեւանի կրկեսի շենքի կառուցումը կոլեկտիվը կանոնավոր արտագնա համերգներ է կազմակերպելու: Կրկեսի շենքը ծրագրված է շահագործման հանձնել մինչեւ 2014թ. տարեվերջ: Նոր շենքի վերջնական նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, օրերս հաստատվել է: Արտաքին մի շարք մանրամասներ հին շինությունն են հիշեցնելու, սակայն նոր շենքը համապատասխանելու է արդի միջազգային չափանիշներին ու նախկին 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ, բացի այդ` 3 փոխարկվող մանեժ: Նոր շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու եւ հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով: Դե ինչ, մեզ մնում է միայն սպասել:




Լրահոս