ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե ընտանիքի անդամներից մեկը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ապա դա կարո՞ղ է որեւէ կերպ ազդել ընտանիքի անապահովության միավորը որոշելու գործընթացի վրա:

Նոնա Սարիբեկյան (48 տարեկան, գործազուրկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ընտանիքի անապահովության միավորը որոշելիս ընտանիքի «հարգելի բացակա» անդամն ընտանիքի անդամ չի դիտարկվում:
Գործակալության կազմակերպած տնային այցելության ժամանակ տեղական ռեգիստրի տրամադրած տեղեկանքում առկա տվյալների եւ տվյալ հասցեում բնակվող ընտանիքի կազմի միջեւ անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում ընտանիքի անդամի համար սոցիալական անձնագրում ամրագրվում եւ տեղեկատվական բազա է մուտքագրվում «հարգելի բացակա» տվյալը, եթե.
ա) բնակության վայրում հաշվառված ընտանիքի անդամները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, եւ սոցիալական անձնագիրը լրացվում է տվյալ բնակության վայրում բնակվող ընտանիքի համար, եթե առկա են սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը եւ գործակալության ու ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության տեղամասային տեսուչի կազմակերպած տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը,
բ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող,
գ) ընտանիքի անդամներից մեկի նախկին ամուսինն է, եւ առկա է ամուսնության դադարման իրավական հիմքը,
դ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի անդամների խնամակալ կամ հոգաբարձու:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
սոցիալական ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվարկած կետերը հիմնավոր են եւ պարզ ներկայացված:  Խնդիրը, անկասկած, շատ մարդկանց հետաքրքրության շրջանակներում է, եւ պատասխանը, կարծում ենք, նրանց կբավարարի:




Լրահոս