ՀԱՐՑ. Եթե ես որոշ ժամանակ չունենամ ավտոմեքենաների պարտադիր պայմանագրային ապահովագրության պայմանագիր, այսինքն՝ մեքենա չունենամ, բայց հետագայում նորից ձեռք բերեմ որեւէ մեքենա ու հետեւաբար կնքեմ ԱՊՊԱ պայմանագիր, ապա ինչպե՞ս է հաշվարկվելու ապահովագրավճարը: Իմ նախկին ապահովագրական պատմությունը հաշվի կառնվի՞, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Ձեր՝ որպես վարորդի, ինչպես դրական, այնպես էլ բացասական ապահովագրական պատմությունը հաշվի է առնվում ապահովագրավճարի սահմանման ժամանակ` անկախ բոլոր հանգամանքներից (մեքենայի փոփոխություն եւ այլն): Եթե Դուք որոշակի ժամանակ ոչ մի պայմանագրում որպես լիազորված տիրապետող չեք եղել, ապա այդ օրերի քանակը որեւէ կերպ չի ազդում Ձեր՝ հետագայում ստանալիք բոնուսային դասի վրա: Օրինակ՝ եթե Դուք 2013թ. ընթացքում վարել եք մեքենա, որի ԱՊՊԱ պայմանագրում նշված եք եղել որպես լիազորված տիրապետող եւ այդ ընթացքում ունեցել եք պատահար, սակայն հաջորդ պայմանագիրը, որում Դուք կլինեք որպես լիազորված վարորդ, կլինի 2020թ., ապա 2013թ. ունեցած դեպքի համար մալուսային դաս կստանաք 2020թ.: Իսկ բոնուսի դեպքում 2013-ից մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածը չի դիտարկվի որպես բոնուսային դասի հաշվարկման համար օրերի քանակ, եւ այդ օրերի համար Դուք բոնուս չեք ստանա, քանի որ այդ ընթացքում որեւէ ԱՊՊԱ պայմանագրում նշված չեք եղել:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գոնե լավ է, որ մեր երկրում մարդկանց պարտաճանաչությունը կարող է որոշակի չափով գնահատվել եւ նույնիսկ շահեկան լինել: