Երեկ Երեւանում տեղացած հորդառատ անձրեւը արտակարգ իրավիճակ է ստեղծել հատկապես Վաղարշյան փողոցում:
Այսպես, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի տեղեկացմամբ, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ որ հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ավտոմեքենան ջրածածկվել է, վարորդը արգելափակվել է ներսում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են դիտահորը և ջրածածկումից դուրս բերել “Մերսեդես” մակնիշի 55OU552 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Համբարձումյան):
Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ժամը 18.03-ին, ըստ որի անձրևաջրերը կուտակվել են Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում գտնվող նկուղային խանութի մուտքի մոտ եւ քաղաքացին մնացել է խանութում:
Հրշեջ-փրկարարները, թիվ 18 շենքի նկուղային հարկում գտնվող խանութից, դուրս են բերել 1993թ. ծնված Էմմա Թադևոսյանին, ով տեղափոխվել է ,Սբ. Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոն: