Թեհմինե Ենոքյանը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
“Նոր Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքից զանգ ստացանք, որ Արևիկ, Սովետական, Շենավան, Հայկավան, Գետաշեն և մրգաշատ համայքների ողջ ժողովուրդը դուսր է եկել և փակել ճանապարհը: Նրանք պահանջ են ձևակերպել՝ մինչև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետը չգան, իրենք ճանապարհը չեն բացելու:
Հիշեցնենք, որ այս համայնքներում կարկտահարությունից ամբողջ բերքը վնասվել է: Համայնքները գտնվում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում: Որոշները լքել են իրենց գյուղերը՝ բանկից վերցրած վարկերը փակելու համար”: