Այս պահին ֆինանսների նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում Դավիթաշենի 2-րդ թաղամասի բնակիչները՝ պահանջելով իրենց տրամադրել օրինական ճանապարհով “Տոնուս” ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։ Նրանք բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին և վարչապետին՝ խնդրելով արդարացի լուծում տալ ստեղծված իրավիճակին։ Ըստ նախապես կայացված որոշման՝ այսօր քաղաքացիները պետք է հանդիպում ունենային Ֆինանսների նախարարի հետ, սակայն հայտարարվեց, որ նախարարը տեղում չէ: Բնակիչների պնդմամբ՝ նախարարը շենքում է, սակայն խուսափում է իրենց հետ հանդիպել: Քաղաքացիներ հայտարարեցին, թե ինչքան պետք է, կմնան այստեղ:
Նշենք, որ “Տոնուս” ՍՊԸ-ն պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: