ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օր ու գիշեր փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցության անհրաժեշտության մասին թմբկահարող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է զբաղվել պարզ պոպուլիզմով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իր սիրելի նախարարների ղեկավարած գերատեսչություններում ՓՄՁ աջակցության ծրագրերը թերի են կատարվել: Նույնիսկ ՀՀ վերահսկիչ պալատը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անցկացրած ստուգումների արդյունքում բավական ուշագրավ փաստեր է բացահայտել: Պարզվում է` «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրի «2010թ. վարկային փաթեթից օգտված 30 սուբյեկտից գործում է 8-ը, 2011թ.՝ 17 սուբյեկտից 8-ը, իսկ 2012թ. վարկավորված 130 սուբյեկտից 11-ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել է գործունեությունը: Մի շարք դեպքերում վարկերն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա եւ ֆինանսական աջակցության միջոցները բավարար չափով չեն նպաստել բիզնեսի ընդլայնմանն ու աշխատատեղերի ավելացմանը»: Այսինքն՝ պետբյուջեի գումարները «գրպանվել են»:




Լրահոս