ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գազի սակագնի թանկանալուց հետո միանգամից կբարձրանան բոլոր ապրանքատեսակների, այդ թվում նաեւ՝ հասարակական եւ քաղաքային տրանսպորտի ծառայությունների գները: «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվել՝ կթանկանա հասարակական տրանսպորտը, թե ոչ:  «Ես այսօրվա վիճակով ոչինչ չեմ կարող ասել: Այս պահին Երեւանի քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի թանկացման մասին որեւէ հարց չի քննարկվում, եւ առաջիկա օրերին էլ նման բան չի լինելու»,-ասաց նա: Սակայն սա չի նշանակում, որ չի քննարկվի:




Լրահոս