Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Եվրամիության հետ նորմալ տնտեսական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևy, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման համար «անհրաժեշտ են քայլեր, որոնք հիմնված են տնտեսական տրամաբանության վրա՝ հաշվի առնելով թե՛ եվրոպական, թե՛ ռուսական բիզնեսի շահերը»:
«Վստահ եմ, որ ի վերջո առողջ միտքը կհաղթի, և պատժամիջոցները կմնան անցյալում, իսկ ՌԴ և ԵՄ միջև հարաբերությունները կկարգավորվեն»,-հավելել է Մեդվեդևը: