Ուոռլիքը Լոնդոնում Ղարաբաղյան հակամարտության շուրջ խորհրդակցություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում Ղարաբաղյան հակամարտության շուրջ խորհրդակցություն է անցկացրել, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը:

Ջեյմս Ուորլիքը նաև մասնակցել է տարածաշրջանային հարցով փորձագետների հետ կլոր սեղանին, որոնց թվում են եղել կառավարության ներկայացուցիչները, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ամերիկացի համանախագահը Արևելայն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բրիտանական ԱԳՆ դեպարտամնետի ղեկավար Մայքլ Թեթհեմի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունները:




Լրահոս