Հրապարակ. Ֆինանսների նորանշանակ նախարարը հրահանգել է կրճատել մամուլի բաժանորդագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց հետո մի “ունիկալ” նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա թերեւս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, և, հավանաբար, սրան է գումարվել նաև մամուլի նկատմամբ իր և իր թիմի նեգատիվ վերաբերմունքը, ու նա որոշել է հաճելին օգտակարի հետ համատեղել` խնայողության անվան տակ արգելել թերթ կարդալը: Եվ առաջինը, ինչն արել է` պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին, պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը: Ըստ գերատեսչական թերթի աղբյուրների, այս հրահանգն առաջին հերթին վերաբերում է անկախ և ընդդիմադիր մամուլին: Մենք էլ կարծում էինք, թե այս իշխանությունն օրերից մի օր կհասկանա, որ ազատ մամուլին աջակցելը, մամուլը կայացնելը երկրի զարգացմանն ուղղված քայլ է և պետության հիմնական պարտականություններից մեկը:




Լրահոս