«Իսլամական պետության» զինյալները «օգտակար խորհուրդներով» ձեռնարկ են թողարկել. փոխանցում է «Русская весна»-ն:
62-րդ էջի շապիկին կիսաքանդ Ազատության արձանի և այրվող Նյու Յորքի լուսանկարն է՝ ամերիկյան «Մոնստրո» թրիլլերի շապիկը:
«Խորհուրդների» շարքում կան տեղեկություններ այն մասին, թե ինչպես ահաբեկիչը պետք է հետևի իրեն, հագնվի և նույնիսկ ինչ օծանելիք պետք է օգտագործի:
Ահաբեկիչներին խորհուրդ են տալիս նաև զգուշավորություն ցուցաբերել աղբը նետելիս, որպեսզի հատուկ ծառայությունները չկռահեն բնակարանի տիրոջ ազգության ու նրա շահերի մասին: