Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 20-ին՝ ժամը 14.23-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի գյուղերի տան տանիքները: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են Սզնակ և Սյունիք գյուղերի տան տանիքները: Սզնակ գյուղում վնասվել են Արտակ Հարությունյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ալեքսեյ Սարուխանյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ժորա Գևորգյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերն ու թիթեղները, Անահիտ Գևորգյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, գյուղի ակումբի տանիքի թիթեղները, իսկ Սյունիք գյուղում՝ Նվարդ Առուստամյանին պատկանող ջերմոցի տանիքը և գյուղի ակումբի տանիքը (երկու գյուղում ընդհանուր՝ 150 ք.մ ): Կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար: