Մայիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 84-ամյա Օֆիկ Ա.-ն մայիսի 19-ի ժամը 23.00-ի սահմաններում դուրս է եկել տանից եւ չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (7 հրշեջ – փրկարար): Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվել են Մասիս եւ Բուրաստան գյուղերի մոտակայքում: Ժամը 22.29-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն առավոտյան:
Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 08.00-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: