Երկու օր առաջ կորած բնակչի դին հայտնաբերել են ցորենի արտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 19-ից կորած քաղաքացուն երկու օր անց հայտնաբերել են մահացած:
Ավելի վաղ armlur .am-ը հայտնել էր, որ մայիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 84-ամյա Օֆիկ Ա.-ն մայիսի 19-ի ժամը 23.00-ի սահմաններում դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (7 հրշեջ – փրկարար):
Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվել են Մասիս եւ Բուրաստան գյուղերի մոտակայքում: Ժամը 22.29-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն առավոտյան:
Մայիսի 21-ին, ժամը 08.00-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.05-ին Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից ցորենի արտում հայտնաբերվել է Օֆիկ Ա-ի դին:




Լրահոս