Արկադի Վարդանյանը տեղափոխվեց ԿԳԲ-ի պադվալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ Արդարադատության նախարարւթյան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, քիչ առաջ նշված դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացրեց Ա. Վարդանյանի նկատմամբ: 
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի Ա. Վարդանյանը, ով կասկածվում է Ռոբերտ Ավետյանի սպանությունը կազմակերպելու մեջ, որպեսզի տիրանա նրա գույքին, վերցվի երկամսյա կալանքի: Դատավոր Ռ, Ներսիսյանը, խորհրդակցական սենյակից դուրս գալով, բավարարեց քննիչի միջնորդությունը և Ա. Վարդանյանը քիչ առաջ դատարանից տեղափոխվեց “ԿԳԲ-ի պադվալ”: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված քրեական գործը ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և այն հարուցվել է 2013թ մայիս 17-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն) հատկանիշներով: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երեկ՝ մայիս 20-ին, նշված դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ էլ երկամսյա կալանքի որոշում է կայացվել Արսեն Ավետյանի նկատմամբ, ով Ա. Վարդանյանի հետ կասկածվում է սեփական հոր սպանությունը նախապատրաստելու մեջ: 




Լրահոս