Sport պարբերականը, հղում անելով Մեքսիկայի ոստիկանության աղբյուրին, հայտնում է, որ նարկոկարտելի ղեկավարը, ով հայտնի է Թզուկ կամ Էլ Չապո մականունով, մտադիր է եղել գնել ռուս գործարար Ռոման Աբրամովիչին պատկանող անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը:
Պարբերականը նշում է, որ ակումբը գնահատվում է մոտ 868 մլն դոլար:
Էլ Չապոն ֆուտբոլի երկրպագու է: Պարբերականը նշում է, որ նրան չէր հաջողվի գնել ակումբը չնայած նրան, որ դրա համար նա բավականին գումար ունի: Աբրամովիչը ցանկություն չի հայտնել ակումբը վաճառելու մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Մեքսիկայի իշխանությունները հայտնել էին նարկոբարոնի ձերբակալման մասին: