Ավստրալիայի հավաքականի կիսապաշտպան Էնտոնի Կասերեսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթի»-ում. հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ակումբները 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցով համաձայնության են հասել: Գործարքի մանրամասները չեն բարձրաձայնվում: Մոտ ժամանակներս կիսապաշտպանը կլինի անգլիական ակումբի բազայում: