ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սպասվում է սոցիալական վիճակի ծանրացում. պատճառը գազի եւ էլեկտրաէներգիայի սպասվելիք թանկացումներն են: Բայց ուշագրավն այն է, որ գազի սակագինը բարձրանում է այն դեպքում, երբ վերջերս նվազել են դրա իրացման ծավալները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ միայն սպառողների կողմից գազի սպառման ծավալները 2013թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ նվազել են 8,8%-ով: Այսինքն՝ մեր երկրում բարձրանում է մի ապրանքի գին, որի պահանջարկն ընկնում է: Սա մեկ: Երկրորդ աբսուրդն այն է, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը դրվել է ոչ թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, այլ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ: ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀԷՑ-ը չի դիմել հանձնաժողովին, քանի որ դեռ հայտնի չէ` գազի սակագինն առաջիկայում ինչքանով կբարձրանա: Այնինչ Ռոբերտ Նազարյանը մինչեւ գազի սակագինը հաստատելը որոշել է անձամբ թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը:




Լրահոս