Էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը հոկտեմբերին կազմել է 534,5 մլն դրամ, նոյեմբերին` 487 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում` անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման հարցին:

«Հարգելի գործընկերներ, քանի որ վերջին օրերին շատ քննարկվեց էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման հարցը,ապա հետագա թյուրիմածություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու համար, ներկայացնում եմ ձեզ պաշտոնական տվյալներ:

Հոկտեմբեր- Սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78,8 տոկոսը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար :Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534,5 մլն դրամ։

Նոյեմբեր- Բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։ Սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար, բնակիչ-բաժանորդների շուրջ 70 տոկոսը»:




Լրահոս