ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը համարվում է նախկին վարչապետ, սեւ խավիարասեր Արմեն Դարբինյանի «գերազանցիկների» կառավարության անդամներից մեկը, որը «Ավագ սոլյուշըն» ՍՊԸ-ի տնօրենն էր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ավանեսյանի գլխավորած կառույցը Երեւանի ջրմուղ-կոյուղու վարձակալության որակի երաշխավորն էր: Այս ՍՊԸ-ն ներկայացրել է մի հաշվետվություն, որը կարդացողը կարող է մտածել, թե Երեւանի կոյուղին աշխարհում լավագույնն է, սակայն հենց ընկերության գործունեության պատճառով չեն կատարվել բազմաթիվ աշխատանքներ, մինչեւ այսօր մշակված չէ մայրաքաղաքի ջրահեռացման քարտեզը: Ասել է թե՝ օրեր շարունակ տեղացող անձրեւի հետեւանքով մայրաքաղաքի փողոցներում կուտակված ջրի համար պետք է պատասխանատվություն կրի նաեւ նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը:




Լրահոս