ԹԱՆԿ ԵՐԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը ՀՀ քաղաքացիներիս վրա շատ ավելի թանկ է արժեցել, քան կարելի է պատկերացնել: «Ժողովուրդ»-ը վերջերս գրել էր, որ երդմնակալության օրվա համար նախագահականը 5.8 մլն դրամ ծախսել էր ուղեգորգեր գնելու, 17 մլն դրամ էլ` այդ արարողությանը մասնակից պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար: Սակայն հասկանալի է, որ ծախսերը միայն այսքանով չեն սահմանափակվել: Եվ ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երդմնակալության ու դրան նախորդող օրերին միայն մատուցողներին վճարվել է 125-206 հազար դրամ. այդպես վճարել են մոտ 10 հոգու: Բացի այդ, մոտ 10 հոգի էլ այդ օրն աշխատել է որպես միջոցառումները սպասարկող տեխնիկական աշխատող. այդ անձանց էլ վճարել են 58-86 հազար դրամ` ամեն մեկին անհատական: Այդպես միայն սպասարկողներին վճարվել է մոտ 2 մլն 334 հազ. դրամ:




Լրահոս